Կամավորագրում

Մեր կամավորները մեր ուժն են:
Կոմիտեի գործունեությունն անհնարին կլիներ առանց կամավորների ներգրավման։ Կամավորները աշխատանքում այն մարդիկ են, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքները և ջանքերը նվիրում են թմրամոլության և խաղամոլության չարիքի դեմ պայքարին։ Նրանք հանդիսանում են մեր շարժիչ ուժը, և նրանց աջակցությունը անգնահատելի է։

Ինչու՞ դառնալ կամավոր

Դառնալով մեր թիմի կարևոր մաս՝ դուք կարող եք.

🔹 Աջակցել մեր կրթական և իրազեկման ծրագրերին՝ օգնելով հասարակությանը ճանաչել կախվածությունների վտանգները։
🔹 Օգնել կազմակերպել միջոցառումներ, որոնք նպաստում են առողջ կենսակերպի խթանմանը։
🔹 Միանալ խորհրդատվական թիմին՝ տրամադրելով աջակցություն նրանց, ովքեր կանգնած են կախվածության խնդրի առջև։
🔹 Խթանել դրական փոփոխությանը ակտիվ ներգրավվածությամբ, բարձրացնելով հանրային իրազեկվածությունը Կոմիտեի ծրագրերի մասին։

Միասին

Ինչպե՞ս դառնալ կամավոր

Կամավոր դառնալու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ։

Անհրաժեշտ հմտություններն են.

  • Թիմային աշխատանք
  • Հոգատարություն և կարեկցանք
  • Ժամանակի կառավարում
  • Հաղորդակցման հմտություններ

Ծրագրի ավարտին մեր կամավորները կստանան.

Z

Հավաստագիր

Z

Դասընթացներին անվճար մասնակցություն

Z

Առավել ակտիվ կամավորներին միջազգային կրթական ծրագրերին, սեմինարներին մասնակցություն

Մենք փնտրում ենք անձանց, ովքեր լիահույս են, նվիրված և պատրաստ են ներդրում ունենալ հանուն ավելի առողջ ու անվտանգ հասարակության։