Մեդալ «Պատվի մարդ»

«Պատվի մարդ» մեդալը պատվո խորհրդանիշ է նրանց համար, ովքեր պայքարում են հանուն հասարակության բարորության և իրենց գործով, նվիրվածությամբ և պատասխանատվությամբ էական ներդրում են ունենում թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարում։

Մեդալի առաքելությունը

Մեդալը կոչված է մեծարելու նրանց, ովքեր ոչ միայն խոսում են խնդիրների մասին, այլև իրական քայլեր են ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ։ Դա չափանիշ է խիզախության, ազնվության և անձնվիրության, ովքեր չեն վախենում պայքարել չարիքի դեմ և աջակցել նրանց, ովքեր հայտնվել են բարդ իրավիճակներում։

Ովքե՞ր կարող են ստանալ մեդալը

«Պատվի մարդ» մեդալը շնորհվում է անհատներին, ովքեր ցուցաբերել են բացառիկ նվիրվածություն և ներդրում թմրամոլության ու խաղամոլության չարիքի դեմ պայքարում, այդ թվում՝

Իրավապահներ

Ոստիկաններին և իրավապահ կառույցների ներկայացուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում և գտնվում են այս դժվարին պայքարի առաջնագծում։

Մասնագետներ

Բժիշկներին, հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, ովքեր օգնում են կախվածություն ունեցող անձանց վերականգնվել և վերադառնալ բնականոն կյանք։

Հասարակական գործիչներ

Հասարակական գործիչներին, ովքեր նախաձեռնում են օրենսդրական բարեփոխումներ և քաղաքական ծրագրեր կանխարգելման և վերահսկման համար։

Կրթական գործիչներ

Ուսուցիչներին և կրթական ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր ձևավորում են նոր սերնդի ճիշտ մտածողությունը և պաշտպանում կախվածության հանդեպ գայթակղությունից։

Մեդիա գործիչներ

Լրագրողներին և մեդիա գործիչներին, ովքեր բարձրաձայնում են խնդիրը, լուսաբանում դրա հետևանքները և նպաստում հանրային իրազեկմանը։

Կամավորներ և բարերարներ

Կամավորներին և բարերարներին, ովքեր իրենց անձնական ժամանակը և ռեսուրսները տրամադրում են այս պայքարին։

Ինչպե՞ ս է հանձնվում մեդալը

Մեդալի շնորհումը տեղի է ունենում ներքոնշյալ արարողակարգով.

Թեկնածուները առաջադրվում են հասարակության, հասարակական կազմակերպությունների կամ փորձագիտական հանձնաժողովի կողմից։

Z

Մեդալակիրների ընտրությունն իրականացվում է հոգաբարձուների խորհրդի կողմից՝ հաշվի առնելով նրանց ներդրումը և գործունեության արդյունավետությունը։

Z
Մեդալ «Պատվի մարդ»

Մեդալը

մեր խորին երախտագիտության նշանն է նրանց հանդեպ, ովքեր նպաստում են առողջ, գիտակից և ուժեղ հասարակության ձևավորմանը։