Մեր հիմնադիրները

«Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի կոմիտե» ՀԿ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԵՎՈՆԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հովհաննես Ղևոնդի Կարապետյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1993 թ. 21 հունվար, ք. Երևան

Կրթություն

2014 թ․ ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի Հրետանու հրաձգության և կրակի կառավարման ֆակուլտետը՝ ստանալով լեյտենանտ սպայական կոչում

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում

2009 թ. ավարտել է ք. Երևանի «Հույսի Փարոս» միջնակարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ

Աշխատանքային գործունեություն

2024թ. «Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի կոմիտե» ՀԿ-ի նախագահ
2024թ. «Զիգմունդ» ՍՊԸ գործադիր տնօրեն
2020-2023թթ. «Սեվեր Ալկո» ՍՊԸ գործադիր տնօրեն
2018-2020թթ. «Բ.Ֆ.Ո.Ս.» ՍՊԸ գործադիր տնօրեն
2017-2019թթ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որակի վերահսկիչ
2009-2011թթ. ԵԿՄ Կենտրոն համայնքի Երիտասարդական թեմի փոխնախագահ (2011թ. դուրս է եկել սեփական դիմումի համաձայն)

Զինվորական ծառայություն

2020թ. նոյեմբեր – «Անպարտ Արցախ» ջոկատի հրամանատար
2020թ. հոկտեմբեր- ՀՀ ՊՆ N բրիգադի ուղեկալի հրամանատար
2017թ. – ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային ռեզերվի դասակի հրամանատար
2013-2014թթ. – ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ

2023թ. մասնակցել է ՀՀ ՊՆ մեկամսյա հավաքներին՝ որպես վաշտի հրամանատար:
Հանդիսանում է պահեստազորի կապիտան:

Այլ տվյալներ

«Տրագիկոմեդիա» անտրոպոլոգիական վերլուծության/գրքի հեղինակ է:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Մեր Նպատակն է

Պաշտպանել հանրության իրավունքը ապրել առողջ և անվտանգ միջավայրում՝ զերծ թմրամոլությունից և խաղամոլությունից և դրանց առաջացրած ծանրագույն հետևանքներից:
ԳԱՐԻԿ ԼԵՎՈՆԻ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

ԳԱՐԻԿ ԼԵՎՈՆԻ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1997 թ. 04 դեկտեմբեր, ք. Ստեփանավան

Կրթություն

2023 թ․ ավարտել է ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ ստանալով կառավարման բակալավրի աստիճան

2015 թ. ավարտել է ք. Ստեփանավանի Հ․ Թումանյանի անվան ավագ դպրոցը գերազանց առաջադիմությամբ

Աշխատանքային գործունեություն

2024թ․ նոյեմբեր «Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի կոմիտե» ՀԿ֊ի նախագահի տեղակալ
2024թ․ հուլիս – 2025թ․ հունվար «Կրեատիդա» ՍՊԸ տնօրեն
2022թ․ սեպտեմբեր – 2024թ․ հունիս «Կրեատիդա» ՍՊԸ արտադրության պետ
2020թ․ մայիս – 2022թ․ օգոստոս «Կրեատիդա» ՍՊԸ բանվոր

Զինվորական ծառայություն

2016-2018թթ. – ՀՀ ՊՆ N զորամաս

Այլ տվյալներ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ

Տեղեկացված հասարակությունը կարող է կանխել կախվածության տարածումը

Կոմիտեի աշխատանքն ուղղված է ապագային, որտեղ յուրաքանչյուր մարդ ազատ է կախվածությունից և ունի ուժեղ կամք առողջ ու գիտակցված կյանքի և կենսագործունեության համար։