«Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի կոմիտե» ՀԿ
«Թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարի կոմիտե» ՀԿ-ի առաքելությունն է պաշտպանել մեր հասարակությունը վտանգավոր կախվածություններից, տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն վերոնշյալ հիմնախնդիրների վերաբերյալ, կանխարգելել կախվածությունների տարածումը և պաշտպանել հասարակությանը այս կործանարար երևույթներից։
Մենք պաշտպանում ենք հանրության իրավունքը ապրել առողջ և անվտանգ միջավայրում՝ զերծ թմրամոլությունից և խաղամոլությունից և դրանց առաջացրած ծանրագույն հետևանքներից։



Տեղեկացված հասարակությունը կարող է կանխել կախվածության տարածումը
🔹 Մենք կրթում ենք, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն վտանգների մասին։
🔹 Մենք կանխարգելում ենք՝ աջակցելով առողջ կենսակերպի ձևավորմանը։
🔹 Մենք պաշտպանում ենք՝ օգնելով խուսափել կախվածությունից և դրա հետևանքներից։

Կառուցվածք
Կոմիտեի աշխատանքն ուղղված է ապագային
որտեղ յուրաքանչյուր մարդ ազատ է կախվածությունից և ունի ուժեղ կամք առողջ ու գիտակցված կյանքի և կենսագործունեության համար։


Նպատակ
Կոմիտեի հիմնական նպատակներն են
- ⇒ կանխարգելել նոր կախվածությունների առաջացումը, բարձրացնել իրազեկվածությունը և խթանել առողջ կենսակերպի տարածումը
- ⇒ տրամադրել հուսալի և մատչելի տեղեկատվություն թմրամոլության և խաղամոլության վտանգների մասին
- ⇒ կազմակերպել կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ, որոնք կօգնեն մարդկանց խուսափել կախվածությունից
- ⇒ բարձրացնել խնդրի հանդեպ հանրային ուշադրությունը և խթանել օրենսդրական ու սոցիալական նախաձեռնություններին
- ⇒ ապահովել անհրաժեշտ օգնություն ու խորհրդատվություն նրանց համար, ովքեր կանգնած են կախվածության առջև
Միայն հասարակության միահամուռ ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք ստեղծել անվտանգ, գիտակցված և առողջ միջավայր բոլորի համար։
Մեր թիրախները

Նպատակ
Միայն հասարակության միահամուռ ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք անվտանգ, գիտակցված և առողջ միջավայր ստեղծել բոլորի համար։

Պատվի մարդ
«Պատվի մարդ» մեդալը պատվո խորհրդանիշ է նրանց համար, ովքեր պայքարում են հանուն հասարակության բարօրության։

Կամավորագրում
Մեր կամավորները մեր ուժն են:
Կոմիտեի գործունեությունն անհնարին կլիներ առանց կամավորների ներգրավման։